Արսեն Թորոսյանը Մեծամորում ծանոթացել է կառուցվող անկախ կյանքի կենտրոնի աշխատանքների ընթացքին և որակին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի և Մեծամորի համայնքապետ Էդգար Հովհաննիսյանի հետ այցելել է Մեծամորում կառուցվող անկախ կյանքի կենտրոն։
Ինչպես հայտնել են ԱՍՀՆ-ից, նախարարը շրջել է կենտրոնի տարածքում՝ տեղում ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև դրանց որակական չափանիշներին։ Նա շեշտել է, որ նախատեսված աշխատանքները պետք է ավարտվեն սահմանված ժամկետում՝ ապահովելով բարձր որակ և արդյունավետություն։
Նախարար Թորոսյանն ընդգծել է կենտրոնի դերը՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների մատուցման, ինչպես նաև նրանց անկախ կյանքի հմտությունների զարգացման գործում։
Այցի շրջանակում նախարարը եղել է նաև Գեղակերտ համայնքում գտնվող համայնքային փոքր տանը, ծանոթացել իրականացված վերանորոգման աշխատանքների արդյունքներին, դիտարկել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման պայմանները։


Կարծիքներ