Ադրբեջանական ագրեսիայի հետևանքները. ԱԻՊԾ-ն լուսանկարներ է հրապարակել գնդակոծված Ստեփանակերտից
Սեպտեմբերի 19-ից 20-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորվել են նաև քաղաքացիական և հասարակական նշանակության օբյեկտներ։
Ադրբեջանական զինուժը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցներով հարվածներ է հասցրել բնակելի շինությունների, մանկապարտեզների, դպրոցների, վնասվել են նաև ավտոմեքենաներ։ Ընդ որում, դրանց մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ կամ զինտեխնիկա չի եղել։
ԼՂ ՆԳՆ ԱԻՊԾ հրապարակել է լուսանկարներ, որոնցում Ստեփանակերտում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների մի մասն է:
Կարծիքներ