ՄԱԿ խաղաղապահ առաքելություն ԼՂ կարող է ուղարկվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ․Դյուժարիկ

ՄԱԿ խաղաղապահ առաքելություն ԼՂ կարող է ուղարկվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ․Դյուժարիկ

ՄԱԿ խաղաղապահ առաքելություն Լեռնային Ղարաբաղ կարող է ուղարկվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ։ Ինչպես  հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Ցանկացած խաղաղապահ առաքելության մասին որոշումները կայացվում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից», - ասել է նա։

Սեպտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է հնարավորություն ստեղծել, որպեսզի ՄԱԿ-ի մանդատի ներքո խաղաղապահ ուժերը ապահովեն Լեռնային Ղարաբաղում կայունությունն ու անվտանգությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում