Շենգավիթ վարչական շրջանում փետրվարի 9/10-ին վթարային ջրանջատում կլինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 9-ին ժամը 20.00-ից մինչև փետրվարի 10-ը ժամը 20:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Արարատյան 10-րդ բարաք թաղամասի, Արարատյան փողոցի 60-ից մինչև 117/16 և Մանանդյան փողոցի 41/15 - 41/61 համարների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,– ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Կարծիքներ