ԱՀԿ-ում COVID-19-ի ուղիղ փոխանցումը չղջիկներից քիչ հավանական են անվանել
Ուհանի շուկայում չղջիկներից COVID-19-ի ուղիղ փոխանցումը քիչ հավանական է, վարակի փոխանցման միջանկյալ կրող է եղել, Ուհանում մամուլի ասուլիսին հայտնել է ԱՀԿ միջազգային փորձագիտական խմբի ղեկավար Պիտեր Բեն Էմբարեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վիրուսի պատճառների վերաբերյալ բոլոր հետազոտությունները վկայում են վիրուսի կենդանական ռեզերվուարի, ինչպես նաեւ նմանատիպ վիրուսների մասին չղջիկների մեջ: Սակայն քանի որ Ուհանը մոտ չէ այն միջավայրին, որտեղ չղջիկները տարածված են, Ուհանում չղջիկից ուղիղ փոխանցումը քիչ հավանական է: Եվ ուստի մենք փորձեցինք պարզել, թե ինչ այլ կենդանիներ կարող էին վիրուսի փոխանցողը լինել»,- ասել է նա:
Ըստ նրա` ամենայն հավանականությամբ Sars-Cov-2-ի միջանկյալ կրող օղակ է եղել, որի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Կարծիքներ