«Վրացական երազանքը» պատրաստ է ստորագրել Միշելի նոր փաստաթղթի տակ

«Վրացական երազանքը» պատրաստ է ստորագրել Միշելի նոր փաստաթղթի տակ

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պատրաստ է ստորագրել Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելի նոր փաստաթղթի տակ: Այս մասին  հայտարարություն է տարածել կուսակցության մամուլի ծառայությունը:Հաղորդում է Aliq.ge-ն։

«Վրացական երազանքից» հայտնել են, որ կուսակցությունը պատրաստ է Շառլ Միշելի կողմից պատրաստված փաստաթղթի տակ, որը ենթադրում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում այն դեպքում, եթե իշխող կուսակցությունը 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ չստանա 43 տոկոսից ավելի աջակցություն:

Ընդդիմությունից նոր փաստաթղթով համաձայնության հասնելու կողմնակից են «Լելո», «Գիրչի» և «Շինարար ռազմավարություն» կուսակցությունները, դեռևս դեմ է արտահայտվում «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը:

Ի՞նչ է փոխվել նոր փաստաթղթում

Վրաստանի քաղաքական կայունությունն ապահովելու համար, կողմերի համաձայնությունից անմիջապես հետո ընդդիմությունը մտնում է խորհրդարան և լիարժեք միանում օրենսդիր մարմնի աշխատանքին: Մեկ շաբաթվա ընթացքում առաջարկվում է համաներման օրենքի նախագիծ, որով ազատ են արձակվում 2019 թվականի հունիսի 20-21-ի գործով դատապարտվածները, այդ թվում` Նիկա Մելիան և Գիորգի Ռուռուան:

Բոլոր հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն լրիվ համամասնական ընտրակարգով: Հաջորդ 2 խորհրդարանական ընտրությունների շեմը պետք է լինի 0-2 տոկոս:

Վրաստանում 2022 թվականին կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եթե «Վրացական երազանքը» 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ստանա 43 տոկոսից պակաս աջակցություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում