«Գրավի դիմաց բանտից կազատեն Մելիային՝ ցանկացած պահի»․ Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալման գործին, ինչպես նաև խոսել նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպումից:
«Ես ասել եմ, որ մենք չենք միջամտի օրենքի իրագործմանը: Պարոն Մելիան, նրա կուսակցությունն ու ընտանիքը մեծ հնարավորություն ունեն վճարելու այդ գրավը: Այսպիսով, բանտից կազատեն Մելիային՝ ցանկացած պահի»:
Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանի նախագահի նստավայրում ԵԽ միջնորդությամբ ընդդիմություն-իշխանություն ձևաչափով հանդիպում է անցկացվել: Հանդիպմանը, ի դեպ, Վրաստանի նախագահը չի մասնակցել: Հանդիպման ավարտից հետո Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ նա հպարտ է, որովհետև ճիշտ ուղղությամբ կարևոր քայլ է արվել: Նրա խոսքերով՝ սա չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծվել են, սակայն կարևոր է, որ բոլոր կուսակցությունները կողմ են քաղաքական երկխոսության ուժեղացմանը։
Կարծիքներ