Շինարարական վերամբարձ կռունկն ընկել է Բաքվի կենտրոնում գտնվող բնակելի շենքի վրա

Շինարարական վերամբարձ կռունկն ընկել է Բաքվի կենտրոնում գտնվող բնակելի շենքի վրա

Բաքվի կենտրոնում վերամբարձ կռունկն ընկել է մեքենաների ու բնակելի շենքի վրա՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Ադրբեջանի մայրաքաղաքի տրանսպորտային գործակալությանը:

«Դեպքը տեղի է ունեցել Ազադլըգ պողոտայի Ն. Յուսիֆբեյլի փողոց և խաչմերուկի մոտակայքում, ուստի մենք վարորդներին խնդրում ենք օգտագործել այլընտրանքային փողոցներ»,- հայտնել են նախարարությունից:

Ականատեսների խոսքով՝ կռունկի մի մասն ընկել է բնակելի շենքի վրա, մյուս մասը՝ մեքենաների վրա: Վնասվել է վեցից յոթ մեքենա: Տուժածների մասին չի հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում