Ադրբեջանում հակահայկական ցույցերը կարճ ժամանակ հետո հակաիշխանական տարրեր ստացան․ Հայրապետյան

Ադրբեջանում հակահայկական ցույցերը կարճ ժամանակ հետո հակաիշխանական տարրեր ստացան․ Հայրապետյան

 Ադրբեջանի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաք Բաքվում հուլիսի 14-ի ուշ երեկոյան տեղի ունեցած հակահայկական բնույթ ունեցող ցույցերը կարճ ժամանակ հետո հակաիշխանական տարրեր ստացան։ Այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Օրինակ՝ ցուցարարները պահանջում էին Ադրբեջանի զինված ուժերի շտաբի պետի հրաժարականը և դրանից հետո մի քանի ցուցարար ներխուժեցին Ադրբեջանի Ազգային ժողովի շենք։ Այնուհետև Ադրբեջանի իշխանությունը, գիտակցելով վտանգը և հնարավոր զարգացումների անկախատեսելիությունը, արագորեն ճնշեց այդ ցույցը։  Տվյալ պահին իրավիճակը հանգիստ է և առաջիկայում մի քանի զինվորականների թաղում է կազմակերպվելու, իսկ այդ ցույցերի համար այդ թաղումները պարարտ հող են հանդիսանում»,- ասաց Հայրապետյանը։

Մասնագետի խոսքով՝  Ադրբեջանի հասարակությունը միշտ հայերի դեմ կոնսոլիդացվել է, սակայն այն կարող է արագորեն պտտվել Իլհամ Ալիևի իշխանության դեմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում