Սամանթա Փաուերը կարևորել է Լաչինի և Աղդամի երթուղիների անհապաղ վերաբացումը

Սամանթա Փաուերը կարևորել է Լաչինի և Աղդամի երթուղիների անհապաղ վերաբացումը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերը X-ի (նախկին Twitter) իր էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակին և շեշտել, որ իրադրությունն արագ վատթարանում է:

«Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն, որպեսզի փրկարար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Սամանթա Փաուերը՝ տարածելով ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում