Գալստանյանի աջակիցները փակում են ճանապարհներ՝ խոչընդոտելով օգնության տեղափոխումը աղետից տուժած բնակավայրեր
Լոռու և Տավուշի մարզերին պատուհասած տարերային աղետի հետևանքով բոլոր արտակարգ ծառայությունները՝ ներառյալ ՆԳՆ ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը, աշխատում են արտակարգ ռեժիմով՝ տուժած բնակավայրերին ու քաղաքացիներին օգնություն հասցնելու համար:
Միևնույն ժամանակ, Վազգեն Գալստանյանի աջակիցները փակում են փողոցներ ու ճանապարհներ՝ խանգարելով մեքենաներով այդ օգնության տեղափոխումը տուժած բնակավայրեր:
Հիշեցնենք՝ հոգևոր ծառայությունից հրաժարված և իրեն վարչապետի թեկնածու հռչակած Վազգեն Գալստանյանի հորդորով Երևանի մի շարք հատվածներում մեկնարկել են անհնազանդության գործողություններ, կան բերման ենթարկվածներ:
Կարծիքներ