Բարեկարգվում են Կողբացի փողոցի մայթերը. քաղաքապետարան

Բարեկարգվում են Կողբացի փողոցի մայթերը. քաղաքապետարան

Բարեկարգվում են Կողբացի փողոցի մայթերը

Հետիոտնի հարմարավետությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերով նորոգվում ու սալիկապատվում են երևանյան մայթերը: Յուրօրինակ մոտեցմամբ են բարեկարգվում նաև Կողբացի փողոցի մայթերը։

Մասնավորի կողմից նախորդ տարի նախաձեռնված ծրագիրն այս տարի շարունակում է համայնքը: Հարակից սիզամարգերում կիրականացվեն նաև կանաչապատման աշխատանքներ:

Նախկինում նշված փողոցի մայթերը հիմնականում ծառայում էին ավտոմեքենաների կայանմանը: Ծրագրի շրջանակում մայթեր են կառուցվում նաև կամարանցումներում:

Նախագիծը նախատեսվում է շարունակել մինչև Ամիրյան փողոցի կամարանցում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում