Մակրոնը ԵՄ-ի ղեկավարներին կոչ է արել վարելու ավելի վճռական արտաքին քաղաքականություն. Bloomberg
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրամիության ղեկավարներին կոչ Է արել վարելու ավելի վճռական արտաքին քաղաքականություն, քանի որ Միությունը խոշորագույն առեւտրական դաշինքներից մեկն Է աշխարհում եւ լուրջ դիվանագիտական լծակներ ունի: Ինչպես հայտնել Է Bloomberg գործակալությունը, վկայակոչելով աղբյուներ, իր հայտարարությունը Ֆրանսիայի ղեկավարն արել Է ԵՄ - Արեւմտյան Բալկաններ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ճաշկերույթի ժամանակ, գագաթնաժողով, որը կայացել Է հոկտեմբերի 5-ից մինչեւ 6-ը Բրդո պրի Կրանյու քաղաքում:
Ըստ որում գործակալությունը նշել Է, որ Մակրոնի տեսակետը կիսել են գագաթնաժողովի ոչ բոլոր մասնակիցները: Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ որոշ ղեկավարների մոտ տպավորություն Է ստեղծվել, թե, չնայած եվրոպական ինքինիշխանության մասին զրույցներին, Ֆրանսիայի նախագահն անհանգստանում Է սոսկ իր երկրի շահերի համար, իսկ նրա ճառը զգալի չափով եղել Է Ֆրանսիայի կողմից Ավստրալիայի ռազմածովային ուժերին սուզանավերի մատակարարման պարտավորագրի խափանման արձագանքը՝ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի կողմից անվտանգության ոլորտում AUKUS նոր գործըներության ստեղծումից հետո:
Բանակցությունների տոնը շատ բանով եղել Է ընկճված, եւ որոշ ելույթ ունեցողներ գանգատվել են, որ Եվրոպան դարձել Է այն բանի վկան, թե ինչպես Է իր հզորությունը նսեմանում զարգացող երկրների կողմից աշխարհի մյուս մասերում: Բլումբերգը նշում Է, որ Մակրոնը, կարծես, հիասթափած Էր , որ Ֆրանսիան այլեւս համաշխարհային տերություն չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ