Լեմկինի ինստիտուտն աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցելու մեջ
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մոլորություն է անվանել ԱՄՆ-ի այն համոզմունքը, թե Ադրբեջանի նախագահի վարչակազմը կարող է բարեխիղճ բանակցություններ վարել։
Այս մասին կառույցը գրելէ «X»-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում՝ աշխարհի առաջնորդներին մեղադրելով ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության համար
«Ցույց տալով, որ ոչինչ չի սովորել Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից ներկայում իրականացվող ցեղասպան քայլերից՝ ԱՄՆ-ը շարունակում է օժանդակել հանցագործին իր անխոհեմ, անհավասարակշիռ և մոլորություն հանդիսացող համոզմմամբթ, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան ռեժիմը կարող է մասնակցել բարեխիղճ քննարկումների կամ բանակցությունների», - նշված է գրառման մեջ:
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիշեցնում է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի կողմից վերջին օրերին արված հայտարարությունն այն մասին, որ կողմերն ունեն տարաձայնություններ և պետք է համաձայնեն խոսել միմյանց հետ ու իրավիճակի հանգուցալուծման հասնել։
Ըստ կառույցի համոզման՝ «Ցեղասպանությունը «պարզապես տարաձայնություններ ունենալու» խնդիր չէ»։
Կարծիքներ