Երևան-Սևան ճանապարհին բախվել է 40-ից ավելի ավտոմեքենա․ կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 107 կմ հատվածում բախվել են 40-ից ավելի ավտոմեքենաներ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով կան վիրավորներ։ Ճանապարհն ամբողջովին դարձել է անանցանելի, պարեկները մեծ դժվարությամբ են կարողանում անգամ մոտենալ վթարված ավտոմեքենաներին։ Աղբյուրը հայտնում է, որ վիրավորների թիվը հնարավոր է անցնի 10-ը։
Կարծիքներ