Վերադարձվել է մոլորվելու հետևանքով ադրբեջանական կողմի մոտ հայտնված Արցախի քաղաքացին. Արցախի ԱԱԾ

Վերադարձվել է մոլորվելու հետևանքով ադրբեջանական կողմի մոտ հայտնված Արցախի քաղաքացին. Արցախի ԱԱԾ

Այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել 23.11.2021 թ. մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Միհրան Մուսայելյանը և ՀՀ քաղաքացի Արեն Արամյանը։

 

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում Արցախի քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ Արցախի ԱԱԾ-ն հայտնել էր՝ Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000 թ. ծնված բնակիչը մոլորվելով հայտնվել էր Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերցվել արգելանքի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում