«Ֆիզգորոդոկ»-ից բողոքի ակցիայի մասնակիցներ են բերման ենթարկվել. ՄԻՊ-ն արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության բաժին

«Ֆիզգորոդոկ»-ից բողոքի ակցիայի մասնակիցներ են բերման ենթարկվել. ՄԻՊ-ն արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության բաժին

Ոստիկանությունը ֆիզիկայի ինստիտուտին հարակից բնակելի թաղամասում  (Ֆիզգորոդոկ) բարձրահարկ շենքի շինարարության դեմ բողոքող քաղաքացիների է բերման ենթարկել:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ Պաշտպանի աշխատակազմն ահազանգ է ստացել քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ:

Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժին:

Առանձնազրույցներ տեղի կունենան բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում