«Դե ջահել է, մեղք Է, ափսոս չի բերդում փթի... »․ Առուշանյանի մտերիմները Գորիսում մարդկանց խղճահարության հաշվին փորձում են ձայն հավաքել

 «Դե ջահել է, մեղք Է,  ափսոս չի բերդում փթի... »․  Առուշանյանի մտերիմները Գորիսում  մարդկանց  խղճահարության հաշվին փորձում են ձայն հավաքել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  Սյունիքի մարզի Գորիս համայնքում   հոկտեմբերի 17-ին ընտրություններ կանցկացվեն, ընդ որում առաջին անգամ համամասնական ընտրակարգով:

Որքան էլ զարմանալի է, ընտրություններին որոշել է մասնակցել նաև կալանքի տակ գտնվող Գորիսի համայնքապետ  Առուշ Առուշանյանը։ Վերջինիս  ընտրություններին մասնակցում է  «Առուշանյան» դաշինքով։

Մեր տեղեկություններով  այս  օրերին քրեական օրենսգրքով մեղադրվող  Առուշանյանի թիմակիցները փորձում են գորիսեցիներին համոզել, որպեսզի  վերջիններս քվեարկեն  Առուշանյանի  օգտին՝  հիմնավորելով, որ դրանով կօգնեն Առուշանյանին ազատ  արձակել։

«Դե ջահել է, մեղք Է,  ափսոս չի բերդում փթի...  Առուշին ձեն տվեք,  թող ազատ  արձակեն»։ Առուշանյանի մտերիմները իրականության  հետ  աղերս չունեցող նման թեզերով  են փորձում համոզել  ու խաբել գորիսեցիներին։  Բնականաբար անգամ ընտրվելու պարագայում  Առուշանյանը  չի կարող խուսափել  քրեական պատասխանատվությունից ու բացառված չէ, որ շարունակի կրել իր պատիժը ճաղերից այն կողմ։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում