Թորոսգյուղից մինչև Բավրա հատվածը բքի պատճառով փակ է բեռնատարների համար

Թորոսգյուղից մինչև Բավրա հատվածը բքի պատճառով փակ է բեռնատարների համար

Աշոցքի տարածաշրջանի Մ-1‚ Երևան-Գյումրի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհի՝ Թորոսգյուղից մինչև Բավրա (կմ143-կմ173) հատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է բեռնատարների համար։

Մյուս տրանսպորտային միջոցների համար ճանապարհը դժվարանցանելի է։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում