ԱՄՆ–ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 62 000 դեպք. մահացել է 1756 մարդ

ԱՄՆ–ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 62 000 դեպք. մահացել է 1756 մարդ

ԱՄՆ-ում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 62 հազար դեպք, ավելի քան 1700 հիվանդ մահացել է։

Այս մասին տեղեկացրել է Ջոնս Հոփքինսի համալսարանը, որն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Համաձայն համալսարանի տվյալների, վերջին 24 ժամվա ընթացքում Միացյալ Նահանգներում հայտնաբերվել է վարակի 62 398 դեպք, իսկ կորոնավիրուսից մահացածների թիվը 1756 է:

ԱՄՆ-ում համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 27 757 505-ի, որից` 488 100–ը մահվան ելքով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում