Բայդենը և Էրդողանը Վիլնյուսում քննարկել են Ուկրաինան, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան տարածած մամուլի հաղորդագրությունը։
«Նախագահ Բայդենը շնորհավորել է նախագահ Էրդողանին Շվեդիայի վարչապետ Քրիստերսոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ ձեռք բերված պայմանավորվածության համար՝ վավերացման նպատակով խորհրդարան ներկայացնելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը», - նշված է հաղորդագրությունում։
Կողմերը նաև քննարկել են երկկողմ համագործակցությունն ամրապնդելու ջանքերը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Ուկրաինային աջակցությունը և Էգեյան ծովում կայունության պահպանման կարևորությունը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն ընթանում է Լիտվայի մայրաքաղաքում հուլիսի 11-12-ը։
Կարծիքներ