Ֆրանսիայի հանրապետականների առաջնորդը կոչ է արել գործարք կնքել Լը Պենի կուսակցության հետ
Ֆրանսիայի Հանրապետական կուսակցության ղեկավար Էրիկ Սյոտին կոչ է արել կոալիցիա ստեղծել ծայրահեղ աջ «Ազգային միություն» կուսակցության խմբակցության հետ, որը գլխավորում է Մարին Լը Պենը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սյոտին ասել է, որ արդեն բանակցություններ է վարել Մարին Լը Պենի հետ՝ հավելելով, որ նույնիսկ «Ազգային միության» հետ կոալիցիայի դեպքում հանրապետականները կմնան առանձին խմբակցություն։ Պարզապես նա մատնանշել է խորհրդարանում ամուր դաշինքի անհրաժեշտությունը։
Սյոտին սուր քննադատության է ենթարկվել իր իսկ կուսակիցների կողմից, ովքեր պահանջել են նրա հրաժարականը։ Այսպես, ՆԳՆ ղեկավար Ջերալդ Դարմանինը քաղաքական գործչի հայտարարությունն անվանել է ամոթալի, իսկ Արդարադատության նախարարության ղեկավար Էրիկ Դյուպոն-Մորետտին ասել է, որ Սյոտին փրկում է իր կաշին։ Սենատի նախագահ Ժերար Լարշերը, ով նույնպես հանրապետական է, ասել է, որ ինքը երբեք կուլ չի տա ծայրահեղ աջերի հետ դաշինքը՝ ասելով, որ Սյոտին այլևս չի կարող ղեկավարել կուսակցությունը:
Մարին Լը Պենն իր հերթին բարձր է գնահատել քաղաքական գործչի խիզախությունը, ով, իր կարծիքով, գործել է ամենայն պատասխանատվությամբ։
Կարծիքներ