Գրանցվել է 369 դեպք, որից 123-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփել է անցած շաբաթը

Գրանցվել է 369 դեպք, որից 123-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփել է անցած շաբաթը

Մայիսի 2-8-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 369 դեպք, որից 123-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 45 հրդեհի, 2 փլուզման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 47 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 146 կենցաղային կանչ. տուժել է 70 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 15 մահ:

Արձանագրվել է թունավորման 5 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 14 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 22 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 14 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում