Հետևում ենք իրավիճակին. ԵՄ դեսպանը՝ ընդդիմության ցույցերի մասին

Հետևում ենք իրավիճակին. ԵՄ դեսպանը՝ ընդդիմության ցույցերի մասին

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը անդրադարձել է Հայաստանում ընդդիմության ցույցերին և ոստիկանության գործողություններին:

Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը,

Եվրոպական միություն-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ Վիկտորինը ասել է, որ հետևում են իրավիճակին և ուսումնասիրում ցույցերի ժամանակ տեղի ունեցող միջադեպերը:

«Մենք տեսել ենք շատ իրավիճակներ և ,իհարկե, այդ իրավիճակներում հարցեր են բարձրացվում, և ես էլ եմ հարցեր բարձրացնում: Այո, ես հստակ հայտարարեցի, որ ոստիկանությունը նույնպես պետք է ենթարկվի բոլոր օրենքներին և կանոններին:

Ոստիկանությունը չպետք է լինի անպատժելի, բայց միևնույն ժամանակ, կցանկանայի նշել, որ կարող են լինել տարբեր սադրանքներ, և ես ինձ հարց կտայի, թե ի՞նչ կարելի է անել նման սադրանքների  դեպքում»,- ասաց Վիկտորինը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում