Սինգապուրը հավանություն է տվել 5-11 տարեկան երեխաներին Pfizer-ով պատվաստմանը
Սինգապուրի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ Pfizer – BioNTech-ի պատվաստանյութի կիրառմանը 5-11 տարեկան երեխաների համար, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Մասնագետները նշել են, որ երեխաների պատվաստման առավելությունները գերազանցում են հնարավոր ռիսկերը՝ հատկապես հաշվի առնելով կորոնավիրուսի նոր շտամների ի հայտ գալու հանգամանքը:
Պատվաստումներն իրականացվելու են առաջին և երկրորդ դեղաչափի միջև 21-օրյա ընդմիջմամբ:
Այսօրվա դրությամբ՝ Սինգապուրում լիարժեք պատվաստված է բնակչության 87 տոկոսը, կամ ըստ տարիքի և առողջական դրության թույլատրելի բնակիչների 96 տոկոսը:
Կարծիքներ