Պակիստանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել

Պակիստանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել

Առնվազն 15 մարդ է զոհվել հինգշաբթի գիշերը Պակիստանի հարավում գրանցված երկրաշարժի հետևանքով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Աղետների կառավարման վարչության ներկայացուցիչներին:

«Այս պահին մահացել է 15-20 մարդ: Մահացածների թիվը կարող է աճել», - հայտնել են գործակալությանը:

Ավելի վաղ Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը տեղեկացրել էր Պակիստանում տեղի ունեցած 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Քվետա քաղաքից 102 կմ հյուսիս -արեւելք (բնակչությունը `մոտ 733 հազար բնակիչ): 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում