«Հրապարակ». Որն է եղել ԱԻՆ խոսնակի ազատման պատճառը
ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանն ազատվել է պաշտոնից։ Նա նախարարության ամենահին աշխատողներից է՝ 92 թվականից համակարգում է։ «Ինչո՞ւ եք ազատվել» հարցին նա պատասխանեց․ «Չգիտեմ։ Նախարարը կանչեց, ասեց՝ արի էլ չշարունակենք աշխատել»։ Պատճառը չնշվե՞ց։ «Համենայնդեպս, ինձ չի ասվել։ Ասվել է՝ շատ շնորհակալ եմ քո աշխատանքից, բայց եկեք էլ չաշխատենք։ Որեւէ ինցիդենտ չի եղել»։ Կարո՞ղ է տարիքն է պատճառը, եւ Ցոլակյանը երիտասարդ քարտուղար է ուզում։ «Ինչու 50 տարեկանը մե՞ծ է։ Նոր է մեր աշխատելու ժամանակը, տղամարդուն պետք է 40-ից հետո լուրջ աշխատանքի նշանակել, որ ջահել-ջուհուլական հովերն անցնեն, լուրջ գործ անի»,- նեղացած ասաց Զարգարյանը։ Հիշեցնենք, որ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նույնպես երիտասարդ չէ՝ հունվարին 69 տարեկան կլինի։
Կարծիքներ