Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակված 10372 մարդ
Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվածների թիվը կազմել է 10372, ինչը 33,1%-ով ցածր է նախորդ օրվա ցուցանիշից։ Այս մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից։
71 մարզերում հոսպիտալացումների թիվը նվազել է, բխում է շտաբի տվյալներից, 13-ում աճել է, իսկ մեկում՝ չի փոխվել։ Նախորդ օրվա տվյալներով հոսպիտալացվածների թիվը կազմել է 15062։
Կորոնավիրուսի հետևանքով մահացությունների թիվն ավելացել է 745-ով՝ հասնելով 345500-ի, մեկ օր առաջ գրանցվել է մահվան 798 դեպք։ Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի է որոշել միայն համաճարակի ավարտից հետո) նվազել է՝ հասնելով 2,25%-ի, հետեւում է շտաբի տվյալներից։
Կարծիքներ