Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք
Արցախում սեպտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպքեր:
Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 54 թեստավորում։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13 044 քաղաքացու հետազոտություն, որից 1141-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 26 վարակակիր, բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում։
Կարծիքներ