Լավրովը ԱՄՆ-ն համեմատել է բակային խուլիգանների հետ
ԱՄՆ-ն իրեն պահում է ինչպես «բակային խուլիգան», իսկ Ռուսաստանը, չնայած եւ առճակատում չի փնտրում, կարող է իրեն պաշտպանել, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Գիտեք, որ հիմա նորաձեւ է կյանքի պատկերներով նկարագրել տեղի ունեցողը: Մենք բոլորս մանկության տարիներին բակում խաղացել ենք: Մուտքերից դուրս էին վազում տարբեր տարիքի, դաստիարակության տարբեր դպրոցների երեխաներ. այդ ժամանակ բոլորը միասին էին ապրում: Եվ միշտ բակում լինում էին 2-3 գլխավոր խուլիգաններ, որոնք բոլորին շարք էին կանգնեցնում, պատժում, ստիպում կոշիկները մաքրել, ձեռքից փողը վերցնում՝ ինչ-որ կոպեկներ, որը մայրիկը տվել էր կարկանդակի, նախաճաշի համար: Բայց անցնում էր 2, 3, 4 տարի, եւ այդ փոքրիկ տղաները մեծանում էին ու կարողանում պատասխանել: Մենք անգամ մեծանալու կարիք չունենք: Մենք ոչ մի առճակատում չենք փնտրում»,- ասել է Լավրովը «Առաջին ալիքի» «Մեծ խաղ» ծրագրի եթերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուս-ամերիկյան հարաբերություններում լարվածության հերթական գալարը սկսվել է ԱՄՆ նախագահի վերջին հարցազրույցից հետո, որի ժամանակ նա դրական էր պատասխանել հարցին՝ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին համարո՞ւմ է արդյոք «մարդասպան»:
Կարծիքներ