Ոստիկանության համակարգի բարեփոխումները շարունակական բնույթ են կրում, և հաջողված սերնդափոխությունը կամաց-կամաց վերացնում է կոռումպացված ոստիկանի կարծրատիպը. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձը է հղել ՀՀ ոստիկանության օրվա առթիվ:
Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ,
Շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ։ Ձեր զգոն ու կարևոր աշխատանքը մեր քաղաքացիների անվտանգության և պաշտպանվածության գրավականն է։ Ռիսկային, բարդ ու չափազանց պատասխանատու մասնագիտություն եք ընտրել, հարգելի՛ ոստիկաններ, ինչն առանց անմնացորդ նվիրումի դժվար թե հնարավոր է պատվով իրականացնել։
Ոստիկանության համակարգի բարեփոխումները շարունակական բնույթ են կրում, և հաջողված սերնդափոխությունը կամաց-կամաց վերացնում է կոռումպացված ոստիկանի կարծրատիպը։
Հարգելի ոստիկաններ, աշխատանքի բերումով հաճախ եք վտանգի ենթարկում սեփական կյանքը, ձեր առողջությունն ու ընտանիքին հատկացվելիք ժամանակը։ Շնորհակալություն Ձեր համբերատար ընտանիքներին, որոնք հպարտանում են ձեզնով ու ոգևորվում ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով։
Հանցավորության դեմ անհանդուրժող պայքար և բարի ծառայություն եմ մաղթում, մասնագիտական առաջխաղացում և նորանոր բարեփոխումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության և մեր քաղաքացիների ապահովության։
Կարծիքներ