Քոչարյանը այլ կին թեկնածու է որոնում. Արփինե Հովհաննիսյանի անտիռեյտինգը ամենաբարձրն է. «Ժամանակ»

Քոչարյանը այլ կին թեկնածու է որոնում. Արփինե Հովհաննիսյանի անտիռեյտինգը ամենաբարձրն է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Չնայած մամուլը գրել է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստեղծվող նախընտրական դաշինքի նախընտրական ցուցակի առաջին եռյակում լինելու է ԱԺ նախկին փոխխոսնակ, նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, սակայն, ըստ մեր աղբյուրի, այս պահին Ռոբերտ Քոչարյանը ցուցակի առաջին եռյակում այլ կին թեկնածու է որոնում:

Քոչարյանը ցուցակում ընդգրկվող յուրաքանչյուր թեկնածուի համար սոցիոլոգիական հարցում է պատրաստում, որի նպատակը ինչպես տվյալ թեկնածուի վարկանիշը, այնպես էլ հակավարկանիշը որոշելն է: Ըստ այդ հարցումների՝ ընտրողների ճնշող մեծամասնությունը հայտարարել է, որ ոչ մի պարագայում իրենց ձայնը չեն տա Արփինե Հովհաննիսյանին: Հովհաննիսյանի համար լուրջ լոբբինգ է անում Ռոբերտ Քոչարյանի դուստրը՝ Գայանեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում