Արդշինբանկը հորդորում է զերծ մնալ միջնորդ կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններից

Արդշինբանկը հորդորում է զերծ մնալ միջնորդ կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններից

Վերջին շրջանում հայտնվել են  որոշ կազմակերպություններ և անհատներ, որոնք քաղաքացիներին ներկայանում են որպես միջնորդ վարկային ընկերություններ/գործակալներ և տարատեսակ ծառայություններ առաջարկում վերջիններին՝ մասնավորապես առաջարկելով բանկերից հեշտացված եղանակով մատչելի վարկերի ստացման աջակցություն։ Տվյալ կազմակերպությունները, որպես միջնորդավճար պահանջում են վարկի մեծ մասը՝ վարկի վճարման պարտավորությունը թողնելով վարկառուի վրա։

Տեղեկացնում ենք, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն երբևէ չի համագործակցել որևէ միջնորդ կազմակերպության հետ, որոնք մոլորության մեջ ենք գցում քաղաքացիներին:

Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ նման կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններից, չտրամադրել Ձեր անձնական տվյալները, անձը հաստատող փաստաթղթերը, մոբայլ հավելվածի տվյալները երրորդ անձանց կամ կազմակերպություններին` Ձեր փոխարեն լրացնելու վարկային հայտեր կամ ձեռք բերելու բանկային ծառայություններ` հեռահար հաղորդակցության միջոցների կիրառմամբ:

Հարցերի կամ խորհրդատվության անհրաժեշտության դեպքում Բանկի մասնագետները սիրով Ձեզ կտրամադրեն ցանկացած անհրաժեշտ տեղեկություն և/կամ աջակցություն վարկի ստացման գործընթացում կամ առցանց այլ ծառայություններից օգտվելիս:

Անհրաժեշտ խորհրդատվություն կամ Արդշինբանկի կողմից մատուցվող ծառայությունների մանրամասներին տեղեկանալու համար Դուք կարող եք ընտրել Ձեզ առավել հարմար տարբերակը.

Այցելել Արդշինբանկի ցանկացած մասնաճյուղ, զանգահարել Բանկի շուրջօրյա գործող կոմունիկացիոն կենտրոն՝ 012 222222 հեռախոսահամարով, գրել անձնական հաղորդագրություն Արդշինբանկի ֆեյսբուքյան էջին կամ կայքէջի օնլայն չատի միջոցով, Արդշինբանկի կայքի միջոցով թողնել հետզանգի պատվեր և մեր աշխատակիցները կապ կհաստատեն Ձեզ հետ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Հետևեք մեզ նաև Տելեգրամում