Ակտաու-Երևան չարտերային չվերթը` հունվարի 26-ին

Ակտաու-Երևան չարտերային չվերթը` հունվարի 26-ին

Ղազախստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5035 չարտերային չվերթը, որը կիրականացվի հունվարի 26-ին՝ ժամը 08։00-ին։

«Տոմսի արժեքը կազմում է 300 դոլար։ Տոմսերը կարող եք գնել www.scat.kz կայքից (վաճառքը դեռ չի բացվել)։

Հիշեցնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ սեպտեմբերի 11-ին դադարեցվել է ՀՀ տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմը և ուժի մեջ է մտել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտին սահմանելու մասին ՀՀ կառավարության 1514-Ն որոշումը՝ համաձայն որի ՀՀ ամբողջ տարածքում 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ սահմանվել է կարանտին, որի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ. հուլիսի 11-ը։

ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսի (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության:

Հայաստան մեկնել պատրաստվող անձանց խնդրում ենք նախապես հայտնել Ղազախստանում ՀՀ դեսպանություն մեկնելու իրենց ցանկության մասին: Անհրաժեշտ տվյալները (ԱԱՀ, անձնագրի, ծննդյան, կոնտակտային տվյալներ) ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին ([email protected]) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ»,- գրված է հայտարարությունում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում