իվերպուլն ու Ռեալը կպայքարեն Մբապեի համար

իվերպուլն ու Ռեալը կպայքարեն Մբապեի համար

«Լիվերպուլն» ու «Ռեալը» կպայքարեն «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեի համար, հաղորդում է AS-ը։ Մերսիսայդցիները ցանկանում են, որպեսզի ֆրանսիացի հարձակվողը տեղափոխվի ԱՊԼ։ Չնայած կորոնավիրուսից առաջացած ֆինանսական խնդիրների, ակումբն ունի պոտենցիալ այս տրանսֆերն իրականացնելու համար։ 

Հաղորդվում է, որ Մբապեի՝ «Լիվերպուլ» տեղափոխությանը կարող է նպաստել Մոհամեդ Սալահի և Յուրգեն Կլոպի միջև առկա տարաձայնությունները։ Եգիպտացին լավագույն ժամանակները չի ապրում իր կարիեիայում ու մարզչի հետ էլ նրա հարաբերությունները լավագույն վիճակում չեն։

Համենայն դեպս, Մբապեն թոփ թիրախ է շարունակում մնալ նաև «Ռեալի» համար։ «Արքայական» ակումբում ցանկանում են նրան դարձնել թիմի գլխավոր աստղը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում