«Կենացդ խմեմ». Իվետա Մուկուչյանի նոր հոլովակն արդեն համացանցում է
Իվետա Մուկուչյանը երկրպագուներին է ներկայացրել «Կենացդ խմեմ» երգի տեսահոլովակը, որն արդեն համացանցում է:
«Սիրելիներս, ներկայացնում եմ իմ նոր տեսահալովակը. սիրո երգ սիրող սրտերի համար՝ «Կենացդ խմեմ»: Նշեմ, որ այս երգը Արաքսյա Վարդերեսյանի «Էս ով ինձ անիծեց» երգի (cover) տարբերակն է։ Վայելեք գեղեցիկ օր այս գեղեցիկ հնչյունների ներքո»,-«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է երգչուհին:
Գերմանիայում բնակվող երգչուհի, երգահան, մոդել և դերասանուհի Իվետա Մուկուչյանը ծնվել է Երևանում, սակայն 5 տարեկանում տեղափոխվել է Համբուրգ: 2009-ին վերադարձել է Հայաստան և մասնակցել «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանին՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։ 2012 թվականին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին։ Նույն տարում «El Style» ամսագիրը նրան ճանաչել է «Ամենացանկալի հայուհի»։
2016 թվականի մայիսին «Սիրո ալիք» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և գրավել 7-րդ տեղը:
Կարծիքներ