Կարմիր Շուկայով անցնող ճանապարհն ամբողջությամբ պատկանում է Արցախի Հանրապետությանը. Լուսինե Ավանեսյան
Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրով անցնող ճանապարհից հայկական զինված ուժերն իբր հանելու և այդ ճանապարհահատվածն ադրբեջանցիներին հանձնելու վերաբերյալ շրջանառվող լուրերը ապատեղեկատվություն են:
Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
Ավելի վաղ հայկական որոշ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման և պահանջում են Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին:
Կարծիքներ