Ղազախստանն ուսումնասիրում է Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների արտգործնախարարների հետ հանդիպման հնարավորությունը
Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը քննարկում է Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը Սիրիայի հարցով բանակցությունների ընթացքում, որոնք նախատեսված են Նուր-Սուլթանում՝ դեկտեմբերի կեսերին։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է Ղազախստանի փոխվարչապետ-ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդին։
«Դիտարկվում է նաև Աստանայի գործընթացի հաջորդ հանդիպման շրջանակներում երաշխավոր երկրների արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը», - ասել է Թլեյբերդին։
Նա պարզաբանել է, որ Սիրիայի հարցով հանդիպման ժամկետները, որը նախատեսված է դեկտեմբերի կեսերին, դեռ համաձայնեցվում են։ Բանակցությունների օրակարգային հարցերը դեռ հաստատված չեն։
Կարծիքներ