Չինաստանը հայտարարել է, որ ամերիկացի սենատորների այցը Թայվան ապակայունացնելու է իրավիճակը տարածաշրջանում
Ամերիկացի մի խումբ սենատորների այցը Թայբեյ չի բխում Չինաստանի շահերից եւ կարող է վատթարացնել իրավիճակը Թայվանի նեղուցում։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՉԺՀ-ի Պետական խորհրդին կից Թայվանի գործերի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Չժու Ֆենգլյանը։
«Մենք պնդում ենք, որ ԱՄՆ Սենատի անդամները հավատարիմ մնան «Մեկ Չինաստան» սկզբունքին և չին-ամերիկյան համաձայնագրերին», - ասել է նա:
Երեքշաբթի օրը Թայբեյ է ժամանել ԱՄՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որում եղել են մի խումբ սենատորներ և կոնգրեսականներ։ Կղզու արտաքին գործերի նախարարությունը հաստատել է այցը՝ զերծ մնալով մեկնաբանություններից։
Կարծիքներ