Թեհրանում այրվում է Իրանի նավթավերամշակման խոշորագույն գործարաններից մեկը

Թեհրանում այրվում է Իրանի նավթավերամշակման խոշորագույն գործարաններից մեկը

Իրանի մայրաքաղաք Թեհրանի հարավում տեղակայված նավթավերամշակող գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է IRIB հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ ձեռնարկության՝ 20 հազար բարել տարողությամբ 19 ռեզերվուարներից մեկում բռնկումը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով․ տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։ Ձեռնարկության ղեկավարությունը լիովին բացառում է սաբոտաժը՝ որպես հրդեհի պատճառ։

Բնակչությանը կոչ է արվել լքել հարակից շրջանները։ Հրդեհը հնարավոր կլինի մարել, երբ լիովին այրվի ռեզերվուարի վառելիքը։ Մինչ այդ ջանքեր են գործադրվում արտադրությունը վերսկսելու ուղղությամբ։

Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում