Դրեզդենում ձերբակալվել է դանակով անցորդների վրա հարձակում գործած իսլամիստը․ Der Spiegel
Դրեզդենում գերմանացի իրավապահները ձերբակալել են հայտնի իսլամիստին, որը քաղաքում դանակով հարձակվել էր երկու զբոսաշրջիկների վրա։ Նրանցից մեկը մահացել էր հիվանդանոցում, իսկ մյուսը ծանր վիրավորվել էր, հայտնում է Der Spiegel հրատարակությունը:
Սիրիայի քաղաքացի 20-ամյա իսլամիստը Գերմանիա էր ժամանել 2015 թվականին։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ նա նախկինում դատապարտվել էր ավելի քան երկու տարվա ազատազրկման՝ ազգային անվտանգությանը սպառնացող հանցագործություն կատարելու կասկածանքով: Մասնավորապես, տղամարդուն կասկածում էին Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մեջ նոր անդամներ հավաքագրելու համար, գրում է հրատարակությունը:
Կարծիքներ