Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդ, եղել բժշկական կենտրոնում
ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդ:
Նշվում է, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ նախարարն աշխատանքային խմբով եղել է Բերդի բժշկական կենտրոնում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։ Բժշկական կենտրոնը շուտով նոր համակարգչային տոմոգրաֆ կունենա։
«Բերդի բժշկական կենտրոնում հայտարարված էր նաև բաց դռների օր։ Տարբեր մասնագետներ Երևանից ժամանել էին բնակիչների շրջանում անցկացնելու խորհրդատվություն և հետազոտություններ։
Առողջապահության նախարարը հանդիպել է Բերդ համայնքի բժշկական հաստատությունների ղեկավարների հետ, նրանց ներկայացրել համակարգի զարգացման հեռանկարները։
Քննարկվել են նաև «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի Բերդի մասնաճյուղի կառուցման հետագա քայլերի հետ կապված հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ