Թուրքիայի կենտրոնում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ՝ Թուրքիայի կենտրոնում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել.
Նշվում է, որ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 8 կմ խորության վրա։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են մոտ 1 մլն 65 հազար բնակչություն ունեցող Գազիանթեփ քաղաքից 52 կմ հյուսիս-արևմուտք եւ մոտ 376 հազար բնակչություն ունեցող Քահրամանմարաշ քաղաքից 24 կմ հարավ-արևելք:
Կարծիքներ