«Ռոման» ավելացրած ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց «Սպեցիային»

«Ռոման» ավելացրած ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց «Սպեցիային»

Իտալիայի Ա սերիայի առաջին շրջանի վերջին տուրում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում ընդունեց «Սպեցիային» և հաղթեց 4:3 հաշվով:

Դաշտի տերերը վստահ սկսեցին հանդիպումը և արդեն 17-րդ րոպեին բացեցին հաշիվը: Հյուրերը, սակայն, չընկճվեցին և դեռևս առաջին խաղակեսում վերականգնեցին հավասարությունը:

Երկրորդ խաղակեսի սկզբում «Ռոման» երեք րոպեում երկու գոլ խփեց և մեծ առավելություն ստացավ, սակայն «Սպեցիան» կրկին կարողացավ հավասարեցնել հաշիվը՝ 3:3: Թվում էր, որ խաղը կավարտվի ոչ-ոքի, բայց ավելացված ժամանակում հռոմեացի ֆուտբոլիստները չորրորդ անգամ գրավեցին մրցակցի դարպասը և վերջին րոպեին հաղթանակ կորզեցին՝ 4:3:

«Ռոմայում» հանդես եկող Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս անգամ չմասնակցեց խաղին՝ ոտքի մկանային խնդիրների պատճառով:

Հռոմեական ակումբն այդ հաղթանակից հետո վաստակեց 37 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական: «Սպեցիան» 18 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը: Թիմերը հաջորդ խաղը կանցկացնեն հունվարի 31-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում