Մեքսիկայում ճանապարհատրանսպորտային պատահարից առնվազն 49 մարդ է զոհվել
Առնվազն 49 մարդ է զոհվել, ևս 58-ը վիրավորվել է Չիապաս նահանգում տեղի ունեցած վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Noticias MVS ռադիոկայանին։
Կցորդով բեռնատարը, որում եղել են մի քանի տասնյակ միգրանտներ, բախվել է հենապատին և շրջվել, որոշ մարդիկ դուրս են ընկել կցասայլից։
Փրկարար ծառայությունները հայտնում են, որ մեքենայի ուղևորների մեծ մասը Գվատեմալայից են:
«Ես հանձնարարել եմ ժամանակին օգնություն և աջակցություն ցուցաբերել տուժածներին»,- իր էջում հայտնել է Չիապասի նահանգապետը։ Նա նաև իր ցավակցությունն է հայտնել դժբախտ պատահարից մարդկանց մահվան կապակցությամբ։
Կարծիքներ