Սուդանը հայտնել Է ՌԴ-ի ռազմածովային բազայի պայմանագիրը փոխելու մտադրության մասին
Սուդանը մտադիր Է վերանայել Ռուսաստանի հետ ռազմածովային բազայի շուրջ համաձայնագիրը: Այդ մասին Սուդանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամեդ Օսման ալ Հուսեյնը հայտնել Է Blue Nile հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք գտնվում ենք Սուդանի եւ Ռուսաստանի նախկին կառավարությունների միջեւ ստորագրված պայմանագրի վերանայման գործընթացում, որը վերաբերում Է Սուդանում Կարմիր ծովի ափին ռուսաստանյան ռազմական նախագծին»,-հայտարարել Է նա: Նրա խոսքով, քանի որ այս համաձայնագիրն ստորագրվել Է նախկին ռեժիմի օրոք եւ «չի վավերացվել օրենսդիր մարմնի կողմից, ինչպես այդ պահանջում Է միջազգային պայմանագրին հավանություն տալու գործընթացը, ապա Սուդանն «ուղղումներ եւ փոփոխություններ մտցնելու հնարավորություն ունի»՝ հաշվի առնելով երկրի շահերը: «Ուստի մենք այն վերանայում ենք, որպեսզի որոշվի Սուդանի շահերն այդ համաձայնագրում, եւ այդ մասին խոսք Է գնացել (ռուսական կողմի հետ) վերջին բանակցություններում»,-նշել Է Մոհամեդ Օսման ալ Հուսեյնը: 2020 թվականի դեկտեմբերին հայտնի Է դարձել, որ Ռուսաստանը եւ Սուդանը համաձայնագիր են ստորագրել Սուդանում Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նյութա-տեխնիկական ապահովման կայան (ՆՏԱԿ) ստեղծելու վերաբերյալ:
Փաստաթուղթը հրապարակվել Է պաշտոնական իրավական տեղեկատվության ինտերնետ-պորտալում: Համաձայնագրում նշվել Է, որ ռուսաստանցի զինծառայողների առավելագույն թվաքանակը Սուդանում ՌԴ ռազմածովային նավատորմի (ՌԾՆ) կայանի կազմում չի գերազանցի 300 հոգին: Փաստաթուղթը ենթադրում Է, որ Սուդանում ՌԴ ՌԾՆ-ի կայանում միաժամանակ կարող են գտնվել առավելագույնը չորս ռուսաստանյան նավ: Ինչպես փետրվարի 9-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է ՌԴ պաշտպանության փոխնախարար Տիմուր Իվանովը, ՆՏԱԿ-ի ստեղծման երկկողմ համաձայնագրի շրջանակներում Սուդան Էր մեկնել ՌԴ պաշտհանության նախարարության հանձնաժողովը: «Մեկնել Է հետախուզական հանձնաժողովը, որն այնտեղ աշխատել Է՝ ճշտելով օժանդակ շենքերի եւ կառույցների տեխնիկական հնարավորություններն ու անհրաժեշտ ծավալը»,-ասել Է Իվանովը:
Կարծիքներ