Հայտնի է, թե որ թիմում է ցանկանում ավարտել կարիերան Ռոնալդուն
Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի երկարաձգի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ: Այս մասին հայտնում է caras.sapo.pt-ն:
Հաղորդվում է, որ Կրիշտիանուն չի հեռանա «Յուվենտուսից» առաջիկա երկու տրանսֆերային պատուհաններում:
Ռոնալդուն որոշել է կարիերան ավարտել «Սպորտինգում», որի սան է: 2022 թվականին, երբ Կրիշտիանուի պայմանագիրն ավարտվի «Յուվենտուսի» հետ, նա մտադիր է ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Սպորտինգ», որտեղ կանցկացնի 2 մրցաշրջան ու կավարտի կարիերան:
Նշվում է, որ «Ռեալը» հետաքրքրված չէ Ռոնալդուի վերադարձով, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ չէ հարձակվողին վճարել այն աշխատավարձը, որը կցանկանար ստանալ:
Հիշեցնենք, որ Կրիշտիանուն 1997-ից 2002 թվականներին խաղացել է «Սպորտինգի» երիտասարդական թիմում: Դրանից հետո նա մեկ մրցաշրջան անցկացրեց Լիսաբոնի ակումբի առաջին թիմում, իսկ 2003-ի ամռանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:
Կարծիքներ