Օսկարակիր ֆիլմի հեղինակին մեղադրել են գրագողության մեջ
Սոցիալական կայքերում 2021 թվականի օսկարակիր կարճամետրաժ «Երկու հեռավոր անծանոթներ» ֆիլմի հեղինակներին մեղադրել են գրագողության մեջ, հաղորդում է What’s on Netflix պորտալը: Օգտատերերից մեկի կարծիքով՝ գլխավոր հերոսի մասին սյուժեն, որն ապրել է իր կյանքի ամենավատ օրը, կարող է վերցրած լինել այլ ֆիլմից:
Օրինակ` TikTok-ի տեսանյութում նա պատմում է 2016 թվականին իր նկարահանած Groundhog day for a black man /Դաշտամկան օրը սևամորթի համար/ ֆիլմի սյուժեն:
Տղամարդը շտապում է մոր մոտ, սակայն ոստիկանի հետ հանդիպումը խանգարում է նրան, վերջում հերոսը հասկանում է, որ ծայրահեղ իրավիճակում է: Այս ֆիլմի հեղինակը պատմել է, որ անցյալ տարի մայիսին ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթ Ջոջ Ֆլոյդի սպանությունից հետո բողոքի ցույցերի ժամանակ Now This News ընկերության ներկայացուցիչները խնդրել էին իրեն հրապարակել այդ ֆիլմը YouTube-ի ալիքում, ինչն էլ ինքն արել է: Հետո պարզվել է, որ այդ ընկերության պրոդյուսերները մասնակցել են «2 հեռավոր անծանոթներ» ֆիլմ նկարահանումներին: Երկու ֆիլմերի սյուժեները տարբերվում են նրանով, որ մի դեպքում հերոսին տանը սպասում է մայրը, մյուս դեպքում՝ շունը:
Կարծիքներ