Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն ԱՄՆ Զինված ուժերի կոմիտեի ղեկավար Մարկ Միլիի՝ Սիրիա կատարած այցի պատճառով:
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հղում անելով Անկարայում դիվանագիտական աղբյուրին։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին մարտի 4-ին չհայտարարված այց է կատարել Սիրիայում գտնվող ամերիկյան ռազմաբազա։ Նրա խոսքով՝ իր այցի շրջանակներում Միլին ծրագրել է գնահատել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի գրեթե ութ տարվա ջանքերը, ինչպես նաև Արաբական Հանրապետությունում ամերիկացի զինվորականներին պաշտպանելուն ուղղված գործողություններին:
«Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը կանչվել է ԱԳՆ՝ 2023 թվականի մարտի 4-ին ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետ Մարկ Միլիի՝ հյուսիս-արևելյան Սիրիա կատարած այցի հետ կապված, և բացատրություններ են պահանջվել այս այցի կապակցությամբ»,- հաղորդել է աղբյուրը։
Կարծիքներ