Գուտերեշը վերահաստատել է Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատման հանձնառությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հասնելու իր հանձնառությունը։ Այս մասին հայտնել է Գուտերեշի գրասենյակը։ Զրույցը կայացել է համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում։
Գլխավոր քարտուղարը և Ուկրաինայի նախագահը քննարկել են ներկայիս հակամարտության ազդեցությունը համաշխարհային պարենային և միջուկային անվտանգության վրա։
Կարծիքներ